Ավելի քան 1,5 ամսվա բաժանումից հետո «Արցախի «Ասպարեզ» պարային ստուդիայի սաները հասել են Ստեփանակերտ: Արցախում մի խումբ ծնողներ ու հարազատներ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի մոտ են դիմավորել Երեւանից ժամանող սաներին, հաղորդում է News.am-ը:
Գայանե Հակոբյանը Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքից է հասել Ստեփանակերտ, որ րոպե առաջ տեսնի դստերը, Սիլվա Հովհաննիսյան էլ թոռանը խոստացել էր անձամբ գալ ու դիմավորել:
«Հայաստանում, ճիշտ է, երեխաներին ամեն ձեւի լավ նայում էին, բայց կարոտը սպանում է մարդուն: Ինչչքան էլ փորձես օրդ լավ անցկացնել, միտքդ երեխայիդ հետ է: Ճիշտ է, ամեն օր խոսում էինք իրենց հետ, բայց էն չի: Հիմա չափից դուրս ուրախ ենք, որ վերջապես մեր երեխաները տուն կհասնեն»,-ասաց ԳԳայանե Հակոբյանը:
Ստուդիայի` Արցախում մնացած սաները փուչիկներով եկել էին դիմավորելու իրենց ընկերներին: