Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգում երկուշաբթի օրը՝ հունվարի 30-ին, մեկնարկել են «Աթաթուրք-2023» թուրք-պակիստանյան համատեղ զորավարժությունները, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:
Պակիստանի զինված ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ զորավարժությունները Տարբելա շրջանում կշարունակվեն երկու շաբաթ։
Զորավարժությունների նպատակը ահաբեկչության դեմ պայքարի համատեղ քայլերի մշակումն է։