Կարմիր խաչը Լաչինի միջանցքով Արցախ է ուղեկցել ևս 17 մարդու

23:18     30 հունվարի, 2023

Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 17 քաղաքացի Լաչինի միջանցքով Հայաստանից Արցախ է տեղափոխվել։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Նրանք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ»,– հայտնել է Ամատունին։

Նա նաև հայտնել է, որ 19 քաղաքացի էլ Արցախից Հայաստան է տեղափոխվել։

 


© armedia.am