Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 17 քաղաքացի Լաչինի միջանցքով Հայաստանից Արցախ է տեղափոխվել։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Նրանք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ»,– հայտնել է Ամատունին։
Նա նաև հայտնել է, որ 19 քաղաքացի էլ Արցախից Հայաստան է տեղափոխվել։