Հնդկաստանի արևելյան Օդիշա նահանգի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարար Նաբա Կիսոր Դասի վրա կրակել է ոստիկանը, և նա մահացել է ստացած վերքերից, NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նաբա Կիսոր Դասը գնդակահարվել և սպանվել է Գոպաս Դաս անունով ոստիկանի կողմից արևմտյան Օդիշա Բրաջարաջնագար քաղաքում, երբ տեղական գրասենյակը բացելուց առաջ կողմնակիցներին ձեռքով ողջունելու համար իջել է իր մեքենայից, հայտնում է The Hindu-ն:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր ցավակցությունն է հայտնել Դասի մահվան կապակցությամբ։
Ոստիկանությունից թերթին հայտնել են, որ կրակոցներն արվել են շատ մոտ տարածությունից՝ տեղական ժամանակով ժամը 12:10-ի սահմաններում։ Ոստիկանության տեսուչն ու կոնստեբլն անմիջապես միջամտել և ձերբակալել են հարձակվողին։
Նաբա Դասը հոսպիտալացվել է և մահացել հիվանդանոցում։
Բժիշկները պարզել են, որ մի փամփուշտն անցել է նախարարի մարմնի միջով, որը վնասել է սիրտն ու ձախ թոքը և զանգվածային ներքին արյունահոսություն առաջացրել, ասվում է հիվանդանոցի հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը մանրամասներ չի հայտնել սպանության դրդապատճառների մասին։
Նաբա Դասը 2009 թվականից քաղաքականությամբ էր զբաղվում։ Նա Օդիշա նահանգի ամենահարուստ քաղաքական գործիչներից էր։
VIDEO: #Odisha Health Minister Naba Das was shot by an ASI in Jharsuguda today. The minister was going to attend a programme at Gandhi Chowk in Brajarajnagar. The accused cop, identified as Gopal Das, was nabbed and detained by police for questioning. (Disturbing visuals) pic.twitter.com/L1USPM7cLT
— Press Trust of India (@PTI_News) January 29, 2023