Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական վտանգի առաջ. Ադամ Շիֆ

14:32     31 հունվարի, 2023

Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական վտանգի առաջ, NEWS.am-ի տեղեկացմամբ այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Շոկ էր տեսնել հայերի հանդեպ ցեղասպանություն քարոզող պաստառներ: Մենք բոլորս պետք է խստորեն դատապարտենք այս մոլեռանդությունը:

Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական վտանգի առաջ: Համայնքը կարիք ունի աջակցության, այլ ոչ թե ատելության»,- «Թվիթեր»-ում գրել է Շիֆը:

 Հիշեցնենք՝  Բևերլի Հիլզի շրջակայքում հայտնաբերվել է հակահայկական բովանդակություն պարունակող ավելի քան 10 թռուցիկ:

Ատելությամբ լցված թռուցիկները Բևեռլի Հիլսում հայտնվել են Արցախի շրջափակման դեմ իրականացված ցույցերից հետո:

Սյուների վրա փակցված թռուցիկներում խրախուսվում է «հայերին աշխարհի քարտեզից ջնջելու» քաղաքականությունը։

«Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Իսրայել = 4 եղբայր, որոնք Հայաստանը կջնջեն քարտեզից. Ինշալլահ!!!»,- գրված է թռուցիկում:

It was shocking to see posters advocating genocide against Armenians.

We must all condemn this bigotry in the strongest terms.

Armenia and Artsakh face the real threat of war from Azerbaijan.

The community needs support — not hate.

— Adam Schiff (@RepAdamSchiff) January 30, 2023


© armedia.am