Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական վտանգի առաջ, NEWS.am-ի տեղեկացմամբ այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
«Շոկ էր տեսնել հայերի հանդեպ ցեղասպանություն քարոզող պաստառներ: Մենք բոլորս պետք է խստորեն դատապարտենք այս մոլեռանդությունը:
Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական վտանգի առաջ: Համայնքը կարիք ունի աջակցության, այլ ոչ թե ատելության»,- «Թվիթեր»-ում գրել է Շիֆը:
Հիշեցնենք՝ Բևերլի Հիլզի շրջակայքում հայտնաբերվել է հակահայկական բովանդակություն պարունակող ավելի քան 10 թռուցիկ:
Ատելությամբ լցված թռուցիկները Բևեռլի Հիլսում հայտնվել են Արցախի շրջափակման դեմ իրականացված ցույցերից հետո:
Սյուների վրա փակցված թռուցիկներում խրախուսվում է «հայերին աշխարհի քարտեզից ջնջելու» քաղաքականությունը։
«Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Իսրայել = 4 եղբայր, որոնք Հայաստանը կջնջեն քարտեզից. Ինշալլահ!!!»,- գրված է թռուցիկում:
It was shocking to see posters advocating genocide against Armenians.
— Adam Schiff (@RepAdamSchiff) January 30, 2023
We must all condemn this bigotry in the strongest terms.
Armenia and Artsakh face the real threat of war from Azerbaijan.
The community needs support — not hate.