ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է հեռախոսազրույց ունենալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ զենքի մատակարարումների վերաբերյալ։
«Մենք պատրաստվում ենք խոսել»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում է արևմտյան կործանիչների և հեռահար հրթիռների ձեռքբերման վերաբերյալ Զելենսկիի խնդրանքներին:
Երկուշաբթի Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում Ուկրաինային փոխանցել F-16 կործանիչներ, ինչի մասին Կիևը խնդրում էր վերջին օրերին։ Ուկրաինայի իշխանությունները նաև խնդրել են ATACMS հրթիռներ՝ մինչև 300 կմ հեռահարությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: