Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կայցելի Թուրքիա, որտեղ իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ կհետևի «Ձմեռ-2023» զորավարժություններին, որոնք տեղի են ունենում թուրքական Կարս նահանգում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշենք, որ «Ձմեռ-2023» զորավարժություններին, որոնք սկսվել են հունվարի 18-ին և ավարտվելու են փետրվարի 2-ին, մասնակցում են Ադրբեջանի և 16 այլ երկրների զինծառայողներ։