Իսրայելական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի միջև, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները, փոխանցում է Tert.am-ը։