Արման Թաթոյանը հանդիպել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ
Այսօր հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ, ֆեյսբուքում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Հանդիպմանը քննարկել ենք Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի աշխատանքի առաջնահերթություններով պայմանավորված հումանիտար, այդ թվում՝ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող խնդիրներ:
Անդրադարձել ենք նաև համագործակցության հարցերի», - գրել է Թաթոյանը։