Ռուսաստանը տեսնում է, որ ՆԱՏՕ-ի ողջ ռազմական ենթակառուցվածքը, ներառյալ արբանյակները, շուրջօրյա աշխատում են Ռուսաստանի Դաշնության դեմ՝ Ուկրաինայի շահերի ծիրում։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է ՆԱՏՕ-ի ողջ ռազմական ենթակառուցվածքը աշխատում Ռուսաստանի Դաշնության դեմ, տեսնում ենք, թե ինչպես են ՆԱՏՕ-ի հետախուզական ենթակառուցվածքը, ներառյալ հետախուզական ինքնաթիռները, արբանյակային համաստեղությունները 24/7 աշխատում՝ ի շահ Ուկրաինայի», - ասել է նա։
Պեսկովի խոսքով՝ նման գործողությունները Ռուսաստանի համար ստեղծում են «շատ հատուկ, թշնամական» պայմաններ, ինչը Մոսկվան չի կարող անտեսել։