Ուկրաինային զենքի մատակարարումները կարող են պայմաններ ստեղծել ապագայում հակամարտության խաղաղ կարգավորման համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման տեսակետ է հայտնել Ճապոնիայում այցով գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չորեքշաբթի երեկոյան Nikkei թերթին տված հարցազրույցում։
Նրա կարծիքով, բանակցությունների միջոցով «հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու» և միաժամանակ Ուկրաինան որպես «ինքնիշխան և անկախ» պետություն պահպանելու համար «անհրաժեշտ է ռազմական օգնություն ցուցաբերել» Կիևին։
«Այսօր մատակարարված զենքերը կարող են վաղը պայմաններ ստեղծել խաղաղ կարգավորման համար»,- հավելել է Ստոլտենբերգը։