Արցախի ԱԳ նախարարն ընդունել է «Հանուն Հանրապետության» կուսակցության պատվիրակությանը

10:13     2 փետրվարի, 2023

Փետրվարի 1-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է «Հանուն Հանրապետության» կուսակցության պատվիրակությանը:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար բարդ իրավիճակը և առաջացած խնդիրների լուծման հնարավորությունները։


© armedia.am