Եվրամիությունը մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը ներկայացնել մինչև փետրվարի 24-ը՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի տարելիցին: Այս մասին հինգշաբթի օրն ասել է Կիևում գտնվող Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մինչև փետրվարի 24-ը՝ ներխուժման մեկնարկից ուղիղ մեկ տարի անց, մենք մտադիր ենք կիրառել պատժամիջոցների տասներորդ փաթեթը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ պատժամիջոցների ներկայիս ինը փաթեթը «խաթարում է ռուսական տնտեսությունը»։ ԵՀ ղեկավարը պնդում է, որ ռուսական նավթի գնի սահմանափակումը Մոսկվային արժենում է «օրական մոտ 160 մլն եվրո»։
ԵՄ կառույցների ղեկավարները գտնվում են Կիևում, որտեղ փետրվարի 3-ին տեղի կունենա ԵՄ-Ուկրաինա գագաթաժողովը։