Մոլդովան հետ է կանչել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ներկայացուցչին

20:07     2 փետրվարի, 2023

Մոլդովայի իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության (PDS) պատգամավորները   քվեարկել են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի քարտուղարությունում խորհրդարանի մշտական ​​ներկայացուցիչ Իոն Լիպչյուին հետ կանչելու օգտին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Մոլդովան ողջ 2022 թվականին անտեսել է ԱՊՀ և ԵԱՏՄ հանդիպումները, որտեղ դիտորդ է։

«ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարությունում մշտական ​​ներկայացուցիչ Լիպչիուին հետ կանչելու որոշումը պայմանավորված է նրանով, որ այս կառույցի աշխատանքում չկա արդյունավետություն։ Իսկ մենք անցյալ տարի ակտիվ չէինք»,- քվեարկության արդյունքներից հետո ասաց ԺԴԿ պատգամավոր Դոյնա Հերմանը։


© armedia.am