Ռուսաստանի հիմնական առաջնահերթությունն է ստեղծել պայմաններ երկրի պահպանման համար, ստեղծել բոլոր պայմանները նրա զարգացման ու հզորացման համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մեր հիմնական խնդիրն է ապահովել Ռուսաստանի պահպանումը, պայմաններ ստեղծել նրա առաջադեմ զարգացման, հզորացման համար», - ասել է Պուտինը հասարակական հայրենասիրական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Նա ընդգծել է, որ այդ խնդիրը կլուծվի։
«Բայց այդ ընդհանուր նպատակին հասնելու աշխատանքի բաղադրիչներից մեկն, իհարկե, վերածնունդն է, պատմական հիշողության պահպանումը»,- եզրափակել է երկրի ղեկավարը։