Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում նշվում է, որ Եվրամիությունը պետք է սկսի Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների նախապատրաստումը։ Փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը պետք է հիմնված լինի արժանիքների և բարեփոխումների իրականացման վրա, փոխանցում է Коммерсантъ-ը:
«Խորհրդարանը կոչ է անում ԵՄ անդամ երկրներին մեծացնել և արագացնել ռազմական օգնությունը Կիևին, մասնավորապես՝ զենքի տրամադրումը, ինչպես նաև անհրաժեշտ քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, ֆինանսական և հումանիտար աջակցությունը», - նշված է բանաձևի տեքստում։
ԵՄ-Ուկրաինա գագաթաժողովի նախօրեին ընդունված փաստաթղթում ընդգծվում է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման կարևորությունը։ Մասնավորապես, Ռուսաստանից հանածո վառելիքի ներկրման ամբողջական էմբարգոն և «Հյուսիսային հոսքի» շահագործումից հրաժարվելը։