Արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ ՀՀ-ի գործերով որոշումը կընթերցի առցանց հեռարձակվող նիստում: Որոշումն ընթերցելու օրվա մասին Դատարանը կծանուցի կողմերին։ Այս մասին ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում։
Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ը տեղի են ունեցել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով լսումները: Երկու կողմերը հիմնավորել են իրենց՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջները, դրանց հիմնավորումները, այնուհետև առարկություններ են ներկայացրել միմյանց պահանջների վերաբերյալ:
Հայաստանը պահանջել է կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները.