Երկու քաղաքական կուսակցությունների մի խումբ ամերիկացի սենատորներ նախագահ Ջո Բայդենից պահանջել են հետաձգել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը, քանի դեռ Թուրքիան չի հաստատել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու դիմումները, ասվում է կոնգրեսականների հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։
«Կոնգրեսը չի կարող դիտարկել Թուրքիային հետագա աջակցությունը, ներառյալ F-16 ինքնաթիռների վաճառքը, քանի դեռ Անկարան չի ավարտել անդամակցության արձանագրությունների վավերացումը»,- ասվում է նամակում։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Վաշինգտոնի և Անկարայի միջև արդյունավետ և փոխշահավետ հարաբերությունները բխում են Միացյալ Նահանգների շահերից։ Միևնույն ժամանակ, օրենսդիրները կարծում են, որ այս փուլում Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի դիմումները վավերացնելու ցանկությունը «չի կարելի անտեսել», հաղորդում է ՌԻԱ Նովոստին: