Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի ռազմական պատվիրակությունները մոտ օրերս բանակցություններ կվարեն տեխնիկական մակարդակով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը։
«Առաջիկա օրերին մեր պատվիրակությունները բանակցություններ կվարեն տեխնիկական մակարդակով։ Մենք ջանքեր ենք գործադրում արդյունքի հասնելու համար»,- ասել է նա: