Վաշինգտոնում Կապիտոլիումի շենքի առաջ ամերիկահայերը ցույց են անցկացրել՝ իրենց բողոքը հայտնելով Լաչինի միջանցքի արգելափակման դեմ: Բողոքի ակցիային է մասնակցել նաև ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: Այս մասին հաղորդում է Արմենպրես-ը՝ վկայակոչելով Փալոնի գրառումը Twitter-ում:
«Այսօր Կապիտոլիումի մոտ ցուցարարները բողոք էին հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական և անմարդկային շրջափակմանը: Ես հպարտությամբ կանգնեցի նրանց կողքին՝ կոչ անելով, որ Միացյալ Նահանգները պատասխանատվության ենթարկի Ալիևին Արցախի ժողովրդի դեմ մարդու իրավունքների խախտումների համար», - գրել է Փալոնը։
Ըստ գրառմանը կից լուսանկարի՝ ցուցարարները ակցիային են ներկայացել Հայաստանի դրոշով և Արցախի շրջափակումը դադարեցնելու, Ադրբեջանին ռազմական աջակցությունը դադարեցնելու և այլ կոչեր պարունակող պաստառներով:
Demonstrators were at the Capitol today opposing Azerbaijan's illegal and inhumane blockade of the Lachin Corridor. I proudly stood with them in calling for the United States to hold Aliyev accountable for his human rights abuses against the people of Artsakh. pic.twitter.com/3zEHNlZHYA
— Rep. Frank Pallone (@FrankPallone) February 2, 2023