Հայկական ավիաընկերությանն է միացել հայազգի միակ կին օդաչու Նադեժդա Բենկլյանը

13:36     3 փետրվարի, 2023

«FlyOne Armenia» hայկական առաջին ազգային ավիաընկերության թիմին է միացել հայազգի միակ կին օդաչու Նադեժդա Բենկլյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Fly One Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

Նադեժդա Բենկլյանը Վրաստանի հայազգի առաջին կին օդաչուն է։ Աշխատել է վրացական «Georgian Airways» ավիաընկերությունում և ապացուցել, որ կանայք կարող են ունենալ իրենց ուրույն տեղը ավիացիայի ոլորտում։

2022թ․ սեպտեմբերից, բարեհաջող անցնելով վերապատրաստումը Վիլնյուս քաղաքում, Նադեժդան համալրել է «FlyOne Armenia»-ի ավիացիոն թիմը՝ որպես օդաչու:


© armedia.am