Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Արգենտինայի իր պաշտոնակցի հետ Ստամբուլում համատեղ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ անդրադարձել է ներքոնշյալ հարցին։
«Կովկասում Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր հնարավորություն ի հայտ եկել։ Այս հարցում արվող քայլերի, Թուրքիա- Հայաստան, Հայաստան-Ադրբեջան կարգավորման քայլերի մասին նույնպես այսօր մեր հանդիպմանը տեղեկատվություն եմ փոխանցել արգենտինացի իմ գործընկերոջը»,- Էրմենիհաբերի փոխանցմամբ, ասել է Չավուշօղլուն։
«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասն առաջիկայում լինելու է մի տարածաշրջան, որտեղ խոսվելու է զարգացման, կայունության և խաղաղության մասին»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։