«Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսը, Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերը, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսը կկայանան ընթացիկ տարվա հունիսին Սոչիում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը «Digital Almaty 2023. Թվային գործընկերությունը նոր իրականության մեջ» ֆորումում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կարևոր քայլ ենք համարում «Եվրասիան մեր տունն է» համատեղ միջազգային ցուցահանդեսի անցկացումը՝ ցույց տալու հինգ պետությունների և գործընկերների ձեռքբերումները», - ասել է Միշուստինը՝ նշելով, որ այն կանցկացվի հունիսի սկզբին Սոչիում՝ «Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսի հանդիպումների հետ միաժամանակ»։
Ռուսաստանի վարչապետն ուշադրություն է հրավիրել թվային տրանսֆորմացիայի կարևորության վրա՝ ընդգծելով, որ այն «մեծ հնարավորություններ է բացում եվրասիական տարածքում հետագա ինտեգրման համար»։