Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդիպում են ունեցել Կարսում մի շարք երկրների հետ համատեղ անցկացվող ձմեռային զորավարժության ընթացքում, փոխանցում է News.am-ը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ, թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նշել է, թե հաջողությամբ իրականացվել է համատեղ զորավարժությունը, որին մասնակցում է Ադրբեջանի 70 զինվոր և 23 զրահապատ մեքենա։