Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը Կարսում պատասխանել է Հայաստանի հետ սահմանը բացելու հետ կապված հարցին, հայտնում է NEWS.am-ը:
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը Հայաստան–Թուրքիա սահմանի բացումը պայմանավորել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների հետ՝ շեշտելով Ադրբեջանի գործոնի կարևորությունը։
Նա պնդել է, թե Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի պահանջները, որից հետո հնարավոր կլինի խոսել սահմանների բացման հետ կապված քննարկումների մասին։