Այս պահի դրությամբ ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ Հալեպում երկրաշարժի հետևանքով զոհվել է երկու հայ․ ՀՀ ԱԳՆ
Այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը՝ երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։
Նոր տվյալներ ստանալուն պես կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հունանյանը։