Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Մալաթիայում զոհվել են ամուսիններ, նրանց անունները ճշտվում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 2 հայ է զոհվել (մայր ու որդի), երկու հայ էլ վիրավորվել է։