Թուրքիայի երկրաշարժը շատ ավելի ուժեղ է եղել, քան Սպիտակի երկրաշարժը. ՌԴ գիտությունների ակադեմիա

18:15     6 փետրվարի, 2023

Մոտ 6 բալ ուժգնությամբ երկրաշարժերը Թուրքիայի և Սիրիայի տարածքում կկրկնվեն մի քանի օր կամ նույնիսկ մեկ շաբաթ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաշարժերի կանխատեսման տեսության և մաթեմատիկական գեոֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պետր Շեբալինը։

«Հավանականության բարձր աստիճանով մեծ մագնիտուդով երկրաշարժերը՝ մոտ 6 բալ ուժգնությամբ, կկրկնվեն մի քանի օր, գուցե նույնիսկ մեկ քանի շաբաթ»,- ասել է Շեբալինը։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, շատ ավելի ուժեղ է, քան Սպիտակի երկրաշարժը»,- ասել է Շեբալինը։Նրա խոսքով, Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի պատճառած լուրջ վնասը պայմանավորված է եղել շինարարության ընթացքում սեյսմիկ վտանգի թերագնահատմամբ

«Հին շենքերը նախատեսված չէին նման ուժգնության երկրաշարժի համար, ուստի նման ավերածություններ եղան: Սակայն այս գիշեր և ցերեկը տեղի ունեցած երկրաշարժն ավելի ուժեղ էր, քան Սպիտակում էր», - բացատրել է Շեբալինը։


© armedia.am