Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հավանականությունը նվազում է, էսկալացիայի ռիսկը՝ մեծանում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
«Խաղաղության հեռանկարները անընդհատ նվազում են, հետագա էսկալացիայի և արյունահեղության հավանականությունը մեծանում է։ Ես չեմ վախենում, որ աշխարհը կուրորեն գնում է դեպի ավելի մեծ պատերազմ։ Այն քայլում է դեպի այդ ուղղությամբ լայն բացած աչքերով »,- ասել է նա։
«Աշխարհին խաղաղություն է պետք: Խաղաղություն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի»,- հավելել է Գուտերեշը։