Դատարանը մերժել է Սաակաշվիլիին բանտից ազատ արձակելու միջնորդությունը

23:11     6 փետրվարի, 2023

Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին առողջական պատճառներով բանտից ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը։ Համապատասխան որոշումը հրապարակվել է նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Չբավարարել Միխայիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեի միջնորդությունը՝ Միխայիլ Սաակաշվիլիին պատժի կատարումից ազատելու կամ պատիժը հետաձգելու վերաբերյալ», - ասել է դատավորը: 

Ավելի վաղ «Էմպաթիա» ոչ կառավարական կազմակերպության մասնագետները Սահակաշվիլիի մարմնում ծանր մետաղներ էին հայտնաբերել, այդ թվում՝ սնդիկի հետքեր։ Նրանց խոսքով՝ քաղաքական գործիչն ունի տասը ախտորոշում, որոնք անհամատեղելի են ազատազրկման հետ։


© armedia.am