Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին առողջական պատճառներով բանտից ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը։ Համապատասխան որոշումը հրապարակվել է նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Չբավարարել Միխայիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեի միջնորդությունը՝ Միխայիլ Սաակաշվիլիին պատժի կատարումից ազատելու կամ պատիժը հետաձգելու վերաբերյալ», - ասել է դատավորը:
Ավելի վաղ «Էմպաթիա» ոչ կառավարական կազմակերպության մասնագետները Սահակաշվիլիի մարմնում ծանր մետաղներ էին հայտնաբերել, այդ թվում՝ սնդիկի հետքեր։ Նրանց խոսքով՝ քաղաքական գործիչն ունի տասը ախտորոշում, որոնք անհամատեղելի են ազատազրկման հետ։