Ստեփանակերտում 509 ընտանիք վառելափայտ ու վառարան է ստացել (տեսանյութ)

14:12     7 փետրվարի, 2023

Գազատարի արգելափակման պայմաններում, օպերատիվ շտաբի որոշմամբ, Ստեփանակերտի քաղաքապետարանում բնակիչներից վառարանի և վառելափայտի հայտեր են ընդունել, կարիքները գնահատել հայտատուների հասցեներում:

Վառելափայտի և վառարանի հաստատված հայտերը քաղաքապետարանից ստացել ու բավարարել է ջրային կոմիտեն: Մինչև երկուական խորանարդ մետր վառելափայտ է տրամադրվել 509 ընտանիքի:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյությում։


© armedia.am