Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որոշ առաջընթաց կա․ Արարատ Միրզոյան
Հայաստան-Թուրքիա հարաբերություններում դանդաղ, բայց կա առաջընթաց։ Բեռլինում Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Հայաստան-Թուրքիա երկխոսությանը, փոխանցում է Sputnik-ը։
Նա վերհաստատել է ՀՀ-ի պատրաստակամությունը՝ Հայաստան–Թուրքիա հարաբերություններում հնարավորինս արագ դրական տեղաշարժ գրանցելու ուղղությամբ։
«Ուզում եմ տեղեկացնել, որ որոշ առաջընթաց կա։ Մեր ընկալմամբ` մի փոքր դանդաղ է պրոցեսն ընթանում, բայց, այնուամենայնիվ, դրական տեղաշարժ կա»,–նշել է նա։
Նա անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի օդային բեռնափոխադրումների արգելքի վերացմանը, և դա հերթական դրական քայլը համարել։
«Մենք հույս ունենք, որ այս գործընթացը կշարունակվի ավելի արագ և շոշափելի ձեռքբերումներով»,–ասել է Միրզոյանը։
Նա վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը խաղաղ, համագործակցային և կայուն մեծ տարածաշրջան ունենալու հարցում։