Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը կավարտվի մինչև 2023 թվականի վերջ, հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մինչև տարեվերջ հատուկ գործողությունը կավարտվի։ Եվրոպական երկրները գիտակցում են իրենց գործողությունների սխալ լինելը, Արևմուտքը ծնկի կիջնի, և ինչպես միշտ, եվրոպական պետությունները ստիպված կլինեն համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր ոլորտներում։ Ուրիշը չպետք է լինի ու չի լինի»,- ասել է Կադիրովը: