Գորդան Գրլիչ Ռադմանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: