Կարծում եմ, որ ԵՄ-ն, ինչպեսև ողջ միջազգային հանրությունը շատ լուրջ դեր ունեն խաղալու և՛ Լեռնային Ղարաբաղի իրավունքների ու անվտանգության ապահովման հետագա քննարկման հարցում, և՛ առկա բլոկադայի վերացման հարցում, ՀՀ արտաքին գործերի նախարարությունում խորվաթ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխանցում է Այսօր-ը:
«Ճանապարհը մեկն է՝ խաղաղ բանակցություններն ու դիվանագիտական ճանապարհը։ Այդտեղ միջազգային հանրությունը և, մասնավորապես, ԵՄ-ն դեր ունեն խաղալու», - ասաց Միրզոյանը։
«ԵՄ առաքելությունը ժամանակավոր գործիք է հետագա կայուն և երկարաժամկետ խաղաղության գործում։ Սա որևէ կերպ ստատուս քվո չի երաշխավորում», - ասաց Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը։