Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ հանդիպմանը մենք խոսեցինք նրա անձնական մասնակցության և Հայաստանի նախագահի և վարչապետի հետ փոխգործակցության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև նրանց մերձեցման հարցում որպես միջնորդ հանդես գալու նրա ցանկության մասին, մենք դրան աջակցում ենք։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Моамбе»-ին տված հարցազրույցում, փոխանցում է News.am-ը։
Տոյվո Կլաարը հույս ունի, որ ապագայում Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների միջև համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կդառնա ավելի սերտ:
Ինչպես ասում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը, տարածաշրջանում խաղաղության և կայունության համար ողջունելի է հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կամուրջի դեր կատարելու Վրաստանի ձգտումը։
"Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը, Վրաստանի դերը՝ որպես կամուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև, շատ կարևոր է։ Մենք վարչապետի հետ քննարկել ենք այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը, և ես հույս ունեմ, որ ապագայում Եվրամիության և Վրաստանի, ԵՄ-ի և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև համագործակցությունն այդ ուղղությամբ էլ ավելի սերտ կլինի»,-ասել է Կլաարը։