ԵՄ դիտորդների թվում կլինեն ֆրանսիացի ժանդարմներ․ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր (ՍիվիլՆեթ)

18:07     8 փետրվարի, 2023

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերի նախկին նախարար Նատալի Լուազոն ՍիվիլՆեթի հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում երկու տարով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ Բրյուսելի որոշմանը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան առաքելությանը տրամադրելու է ութ ժանդարմ։

«Ես վճռականորեն աջակցում եմ այս նոր առաքելությանը` ավելի լայն շրջանակներով և չափերով: Ուրախ եմ, որ Ֆրանսիան առաքելությանը տրամադրելու է ութ ժանդարմ։ Առաքելությունը կգործի փետրվարի 20-ից, և ես այդ օրը ներկա կլինեմ Հայաստանում։ Ես ողջունում եմ առաքելությանը Հայաստանի աջակցությունը և համագործակցությունը։ Այն կլինի մեր աչքերն ու ականջները տեղում, և դրա առկայությունը պետք է զսպի նոր հարձակումները: Ես կարող եմ միայն հուսալ, որ Ադրբեջանը բարեխղճորեն կհամագործակցի առաքելության հետ»,- ասել էնա։

«Հուսով եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն կարող է հաստատվել երկու տարուց կարճ ժամանակում։ Եկեք մեր բոլոր ջանքերը գործադրենք այս ուղղությամբ»,- հավելել է Նատալի Լուազոն։

 


© armedia.am