Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրել է Թուրքիա մեկնած հայ փրկարարների աշխատանքի տեղակայման մասին։
Ինչպես հայտնում է News.am-ը՝ Կարո Փայլանը սոցցանցի իր էջում գրել է. «Հայաստանից եկած փրկարարների խումբն Ադըյամանում է աշխատում։ Ովքեր ունեն հասցեներ, որտեղ փլատակներից ձայներ են լսվում, խնդրում եմ տեղեկացրեք»։