Չորեքշաբթի Սպիտակ տունը կտրականապես հերքել է այն տեղեկությունը, որ անցյալ տարվա հունիսին ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի տակ պայթուցիկ սարքեր են տեղադրվել ԱՄՆ ռազմածովային ուժերի ջրասուզակների կողմից «Baltops» զորավարժությունների քողի ներքո:
«Սա կատարյալ սուտ է և կատարյալ հորինվածք»,- ՏԱՍՍ-ին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Ադրիան Ուոթսոնը՝ ի պատասխան նշված վարկածը մեկնաբանելու խնդրանքի։
Ավելի վաղ այդ վարկածի մասին հայտնել էր ամերիկացի հրապարակախոս Սեյմուր Հերշի աղբյուրը, որը մասնագիտացած է լրագրողական հետազոտություններ կատարելու մեջ։ Ինչպես գրել է Հերշն իր հոդվածում, գործողությունն անցկացնելու որոշումը կայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարչակազմում ազգային անվտանգության պաշտոնյաների հետ ինը ամիս տեւած քննարկումներից հետո։ Նրանց թվում էին, մասնավորապես, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
Անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին «Հյուսիսային հոսք AG» -ն հայտնել էր «աննախադեպ ավերածությունների» մասին, որոնք տեղի են ունեցել նախօրեին «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» ծովային գազատարների երեք լարերի վրա»: