Հայաստանը 30 տոննա օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Սիրիա

22:38     8 փետրվարի, 2023

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն ավելի քան 30 տոննա օգնության տեղափոխությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ «Ֆեյսբուք»ի էջից:

Մարդասիրական բեռը ներառել է սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ: Այն Սիրիա է ուղարկվելու Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:

«Գործընթացին հետևել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և կառույցի ղեկավար կազմը:

Բեռի տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


© armedia.am