Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը կընդունի չորեքշաբթի Լոնդոն ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ բրիտանական Sky News հեռուստաալիքը ցուցադրել էր բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռի Սթանսթեդ օդանավակայանում վայրէջքի կադրերը, որում Զելենսկին Լեհաստանից ժամանել է Լոնդոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: