Արցախում գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում

13:19     9 փետրվարի, 2023

Գազամատակարարման բացակայության պատճառով Արցախի Հանրապետությունում հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են կատարվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Օդային գծերի վրա առկա բեռը թեթևացնելու նպատակով փետրվարի 9-ի ժամը 16։00-ից գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում։ Նոր ժամանակացույցով կպահպանվի յուրաքանչյուր բաժանորդի օրական 6–ժամյա անջատումը, սակայն 3 անգամ 2-ական ժամ անջատման փոխարեն այսուհետ էլեկտրամատակարարումը կդադարեցվի օրական 6 անգամ 1-ական ժամով»,– ասված է հաղորդագրությունում։
Նոր ժամանակացույցը շուտով կհրապարակվի։


© armedia.am