Տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու նպատակով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպման հարցը մշակման փուլում է: Այս մասին հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այդ հարցը մշակման փուլում է: Մենք չենք հրաժարվում այդ գաղափարից: Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել այն ռեսուրսները, որոնք մենք ունենք՝ գոյություն ունեցող համաձայնագրերի շրջանակներում հարթակներ տրամադրելու և կայունացման ուղղությամբ հետագա ձևաչափի առաջմղումն ապահովելու առումով»,- ասել է Ռյաբկովը: