Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 16170-ի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի օրը Օսմանիե նահանգում ելույթի ժամանակ, որը հեռարձակել են տեղական հեռուստաալիքները։
«Երկուշաբթի օրը մեր երկրում ավերիչ երկրաշարժեր տեղի ունեցան: Շատ ավերածություններ: Ցավով եմ հայտնում, որ մեր զոհերի թիվը հասել է 16170-ի։ Տուժել է 64 194 մարդ։ Ավերվել է 6444 շինություն»,- ասել է նա։
Էրդողանի խոսքով՝ մեկ տարվա ընթացքում բոլոր տները կվերականգնվեն։