Մոլդովայի կառավարությունը հրաժարական է տվել

16:18     10 փետրվարի, 2023

Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան ուրբաթ հայտարարել է, որ լքում է վարչապետի պաշտոնը, ինչը, ըստ սահմանադրության, նշանակում է նախարարների ողջ կաբինետի հրաժարական, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Վարչապետ լինելուց մեկուկես տարի հետո ժամանակն է հայտարարելու իմ հրաժարականի մասին»,- ասել է Գավրիլիցան ճեպազրույցի ժամանակ՝ հրաժարվելով պատճառաբանել իր որոշումը։

Իր ելույթում նա կենտրոնացել է կոռուպցիայի դեմ պայքարում, եվրաինտեգրման, արդարադատության բարեփոխումների ոլորտում կառավարության ձեռքբերումների վրա:

Նշվում է, որ Մոլդովայի նախագահն ընդունել է երկրի կառավարության հրաժարականը՝ վարչապետ Գավրիլիցայի գլխավորությամբ։


© armedia.am