Հայաստանի և Ադրբեջանի միջև հեռակա կարգով բանակցությունները շարունակվում են, իսկ Ադրբեջանը շտապում է հանդիպում անցկացնել՝ Լաչինի միջանցքի փակ լինելը մարսեցնելու համար:
Օրերս հայտնի դարձավ, որ մոտ երկու շաբաթ առաջ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել այսպես կոչված խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր հերթական առաջարկները: Ինչպես հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը, որոշ հարցերում մեզ մոտեցնել դիրքորոշումները հնարավոր է եղել, բայց կան սկզբունքային հարցեր: Մամուլում քննարկումների առարկա է դարձել նաև արտգործնախարարների հերթական հանդիպման հարցը:
Աննա Կարապետյանի անդրադարձը