«Արցախէներգո»-ն հորդորում է վթարներից խուսափելու համար տնտեսել էլեկտրաէներգիան

11:18     13 փետրվարի, 2023

Ստեփանակերտի մի շարք հատվածներում էլեկտրացանցի շղթայական վթարներ են` կապված գերծանրաբեռնվածության հետ։

«Արցախէներգո» ընկերությունը վթարներից խուսափելու համար հորդորում է տնտեսել էլեկտրաէներգիան։ 

«Ստեփանակերտ քաղաքի հարգելի բաժանորդներ, քաղաքի մի շարք հատվածներում շղթայական վթարներ են՝ կապված գերծանրաբեռնվածության հետ։ Խնդրում ու հորդորում ենք հնարավորինս տնտեսել էլեկտրաէներգիան, հակառակ դեպքում առաջանում են լուրջ խնդիրներ։ Այս արագությամբ աճող վթարների քանակը ուղղակի անհնարին է դարձնում գոնե հովհարային ժամանակացույցով էլեկտրաէներգիայի մատակարարումը», - ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։


© armedia.am